Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գյուղացուն պետք չէ խաբել աշխատավարձ փոխանցելով

Գյուղացուն պետք չէ խաբել աշխատավարձ փոխանցելով
30.05.2013 | 18:59

Մայիսի 12-ի կարկտահարության պատճառով տուժած Արմավիրի մարզի 46 համայնքների բերքը վնասվել է, մոտ 12 հազար ընտանիք մնացել է առանց ապրուստի միջոցի, վնասը կազմում է 25 մլրդ դրամ: Գյուղացիներն իշխանություններից փոխհատուցում ստանալու պահանջով փակել էին միջհամայնքային ճանապարհները:

Դրան հաջորդեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ ինքը պատրաստ է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել տուժած գյուղացիներին: Հետո աշխատավարձ փոխանցելու առաջարկին հաջորդեցին այլ արձագանքներ: ԱԺ պատգամավորներից մեկն էլ, օրինակ, ասաց, որ իր աշխատավարձը ցածր է, և ինքը չի կարող փոխանցել: Պարզ է, որ ԱԺ այդ պատգամավորը չունի Հովիկ Աբրահամյանի հնարավորությունները, ով, անշուշտ, աշխատավարձի հույսին չէ:
ԱԺ նախագահն իր այդ «վեհանձն» հայտարարությամբ ուզում էր ցույց տալ, թե ինչի է ունակ ինքը՝ որպես պետության երկրորդ դեմք: Սակայն նա մոռանում է, որ նման մասշտաբի կորուստները չեն փոխհատուցվում մեկ ամսվա աշխատավարձ փոխանցելով, եթե անգամ ԱԺ բոլոր պատգամավորները միահամուռ իրենց համաձայնությունը տան: Եվ ԱԺ պատգամավորն էլ բարեգործ չէ, ոչ էլ կառավարության գործառույթներ պետք է ստանձնի:
Իսկ ԱԺ նախագահի՝ նման հայտարարությունները պատասխանատվությունը շոուի վերածելու փորձեր են: Իշխանությունը պետք է ձևեր գտնի տուժած գյուղացիների վնասը փոխհատուցելու համար, բայց ոչ՝ ԱԺ պատգամավորների աշխատավարձի տեսքով, ինչը ծիծաղելի է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ